Գերմանիայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
17:04 - 24 ապրիլի, 2022

Գերմանիայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Վիկտոր Ռիխտերը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին «Ֆեյսբուք»-ի էջում հաղորդագրություն է տարածել Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը:

«Այսօր՝ ապրիլի 24-ին, մենք հիշատակում ենք 1915 թվականի Ցեղասպանության զոհերին: Հիշատակի պաշտոնական կառավարական արարողության շրջանակում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Վիկտոր Ռիխտերը հարգանքի տուրք մատուցեց՝ ծաղկեպսակ դնելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում»,- նշված է հաղորդագրության մեջ:

 
 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել