Անցյալի սև էջերի հիշատակումն ուղեցույց է նման հանցագործությունները կանխելու համար. Հունաստանի վարչապետի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցին
14:10 - 24 ապրիլի, 2022

Անցյալի սև էջերի հիշատակումն ուղեցույց է նման հանցագործությունները կանխելու համար. Հունաստանի վարչապետի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցին

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ: Ինչպես փոխանցում է Հունաստանում ՀՀ դեսպանությունը, Միցոտակիսն իր ուղերձում նշել է.

«107 տարի է անցել Հայոց Ցեղասպանության մեկնարկից, ինչպես նաև 1,5 միլիոն մարդու համակարգված բնաջնջումից: Մենք հարգում ենք զոհերի հիշատակը: Անցյալի սև էջերի հիշատակումն ուղեցույց է ապագայում նմանատիպ հանցագործությունները կանխելու համար: Մեր գլխավոր մտահոգությունն է ապահովել խաղաղ ապագա և փոխադարձ հարգանք բոլորի համար»:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել