Ուկրաինական կողմի հաղորդմամբ՝ ռուսական զորքերը շաբաթ օրը հրթիռային հարվածներ են հասցրել Օդեսա քաղաքին։ Այս մասին հայտնում է «Радио Свобода»-ն։
Ուկրաինայի «Հարավ» հակաօդային պաշտպանության օպերատիվ հրամանատարությունը հայտարարել է, որ Կասպից ծովից արձակվել է առնվազն չորս թեւավոր հրթիռ։
Նախնական տվյալներով՝ մահացել է 5 մարդ, այդ թվում՝ երեք ամսական երեխա։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է ճանաչվի ահաբեկչությունը հովանավորող պետություն։ «Օդեսայի վրա ռուսական հրթիռային հարձակումների միակ նպատակը ահաբեկչությունն է», – թվիթերում գրել է Կուլեբան: