Արցախի նախագահը հրամանագիր է ստորագրել ապրիլի 23-24-ն անցկացվելիք միջոցառումների վերաբերյալ
16:46 - 22 ապրիլի, 2022

Արցախի նախագահը հրամանագիր է ստորագրել ապրիլի 23-24-ն անցկացվելիք միջոցառումների վերաբերյալ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ կատարվել է լրացում 2022 թվականի մարտի 26-ի «Արցախի Հանրապետության տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում իրավունքների և ազատությունների ժամանակավոր սահմանափակումների մասին» հրամանագրում: Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմից։ 

Ըստ հրամանագրի՝ հավաքների ազատության իրավունքի սահմանափակումը չի տարածվում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ 2022 թվականի ապրիլի 23-ին և 24-ին անցկացվելիք միջոցառումների վրա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել