Ի՞նչ որոշումներ ընդունվեցին կառավարության նիստում
16:32 - 22 ապրիլի, 2022

Ի՞նչ որոշումներ ընդունվեցին կառավարության նիստում

Այսօր տեղի ունեցավ Կառավարության հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված 33 հարցեից միայն 2-ն էին զեկուցվող։ Ներկայացնում ենք, թե ինչ հիմնական որոշումներ է ընդունել Կառավարությունը

 

  • Հայաստանի Հանրապետության 2021 թ․ պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հավանության արժանացավ, և որոշում կայացվեց այն ներկայացնելու ԱԺ։
  • Հավանության արժանացավ «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ին խաղատան լիցենզիա տրամադրելու մասին օրենքի նախագիծը․ այն կուղարկվի ԱԺ։
  • Աշոտ Մարտիրոսյանն ազատվեց միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի պաշտոնից։
  • Այսուհետ քրեական պատասխանատվություն կնախատեսվի թմրամիջոցների, հոգեմետ հոգեներգործուն նյութերի ածանցյալների ապօրինի շրջանառության, իրացման, հափշտակության, շորթման, մաքսանենգության, դրանց գործածմանը հակելու, ներգրավելու, գործածմանը նպաստելու և դրանց ապօրինի կիրառության այլ դեպքերում։ Այսպիսով ՀՀ օրենսդրությունը համապատասխանեցվում է Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին համաձայնագրին։
  • Կառավարությունը գումար կհատկացնի դպրոցականների համար «ՀՀ վարչապետի գավաթ» թիմային խճուղավազք անցկացնելու նպատակով։ Անհրաժեշտ 24 361.5 հազար դրամ գումարը կհատկացվի ԿԳՄՍ նախարարության ընդհանուր հատկացումների հաշվին, վերաբաշխման արդյունքում:
  • Ասպիրանտական կրթական ծրագրով ուսումնառության համար տարկետում ստացած քաղաքացիները, որոնց ատենախոսության պաշտպանության օրը նշանակված է հայտարարված զորակոչի ընթացքում, կամ նրանք չեն ստացել գիտական աստիճանի վկայագիրը ՀՀ գիտական աստիճանի վկայագրին համապատասխանեցումը, զինվորական ծառայության կզորակչովնեն հաջորդ զորակոչի ընթացքում: Տարկետում ստանալու կարգում մի շարք փոփոխություններ կկատարվեն։
  • «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքը կհամապատասխանեցվի  ԵԱՏՄ նոր մաքսային օրենսգրքով ազգային օրենսդրությունների կարգավորմանը վերապահված դրույթներին։
  • Սահմանվեց, թե ինչ պահանջների պետք է բավարարեն հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետերում ստուգաչափված տարաները։
  • ԵԱՏՄ անդամ-պետություններում բժշկական արտադրատեսակների գրանցումը ազգային օրենսդրությամբ իրականացնելու հնարավորությունը կերկարաձգվի մինչև 2022-ի վերջը։
  • «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» դրամաշնորհային ծրագրով 2022թ․ համար նախատեսված  1,101,181.4 հազ.դրամ գումարը (183,530.2 հազ.դրամը՝ համաֆինանսավորում) կներառվի պետական բյուջե:
  • Որոշվեց Աբովյան համայնքի Արզնու խճուղի 44 հասցեում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող շենք-շինություներն ու  5.27864 հեկտար մակերեսով հողամասն օտարել մրցույթով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել