Արցախը իր չէ, առարկա չէ, որ հանձնես կամ չհանձնես․ Նիկոլ Փաշինյան
15:52 - 22 ապրիլի, 2022

Արցախը իր չէ, առարկա չէ, որ հանձնես կամ չհանձնես․ Նիկոլ Փաշինյան

Պատասխանատու կերպով ասում եմ, որ այս ընթացքում և այս պահին չի եղել և չկա լեռնայինղարաբաղյան կարգավորման ոչ մի նախագիծ կամ սևագիր, որը սեղանի վրա լինի կամ շրջանառության մեջ դրված լինի (նկատի ունեմ՝ 2020 թ․ նոյեմբերի 9-ից հետո)։ Այս մասին ապրիլի 22-ի Կառավարության նիստին ասել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ինչ վերաբերում է Արցախը հանձնելուն, հազար անգամ ներողություն խնդրելով՝ ստիպված եմ արձանագրել, որ Արցախը իր չէ, առարկա չէ, որ հանձնես կամ չհանձնես․ Արցախը առաջին հերթին այնտեղ ապրող մարդն է», - նշեց Փաշինյանը։

Նա բացառեց, որ գոյություն ունենա ստորագրմանը շատ թե քիչ մոտիկ մի փաստաթուղթ, որը ստորագրվի առանց լայն հանրային քննարկման, այդ թվում՝ Արցախի հանրության բոլոր շերտերի հետ։

«ԼՂ կարգավորման վերաբերյալ 2016 թ․ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներկայացրած առաջարկությունները ոչ այլ ինչ են, քան նշաձողն իջեցնելու փաստաթուղթ, որովհետև այդ փաստաթղթի առանցքային իմաստը ԼՂ կարգավիճակի հարցի հետաձգում էր անորոշ ժամանակով։ Անորոշ ասելով ընդ որում, նկատի էր առնվում տասնամյակներ, եթե ոչ ավելի», - ասաց ՀՀ վարչապետը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել