Ալիևն «ափսոսանք» է հայտնել, որ Հայաստանի պաշտոնյաները շարունակում են խոսել Մինսկի խմբից

 |factor.am|
14:45 - 22 ապրիլի, 2022

Ալիևն «ափսոսանք» է հայտնել, որ Հայաստանի պաշտոնյաները շարունակում են խոսել Մինսկի խմբից |factor.am|

factor.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Արցախի գրավյալ հայկական Շուշի քաղաքում աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումարում ունեցած ելույթում խոսել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից՝ նշելով, որ այն ուղղված չի եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, այլ, իբր, «Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների օկուպացիային»։

Ալիևը նաև «ափսոսանք» է հայտնել, որ պաշտոնական Երևանը շարունակում է խոսել Մինսկի խմբի գործունեությունից։

«Անդրադառնալով միջնորդներին՝ նշեմ, որ, ցավոք, Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաները հիմա էլ խոսում են Մինսկի խմբի մասին։ Կարծում եմ՝ դա դատարկ բան է և որևէ նշանակություն չունի։ Մինսկի խումբը փաստացի պարալիզացվել է 2019 թվականին։ Եթե այսօր նայենք այդ խմբի առաջարկների պատմությանը, ապա կտեսնենք ևս մեկ անգամ, որ այն չի ստեղծվել այդ խնդիրը լուծելու համար, այն ստեղծվել է «ադրբեջանական տարածքների օկուպացիան» հավերժացնելու համար»,-ասել է Ալիևը։

«Ինձ հաճախ են հարցնում՝ ինչ է լինելու ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ։ Ես ասել եմ, որ 2022 թվականին Մինսկի խումբը նշելու է ստեղծման 30-ամյակը, իսկ հետո գնալու է թոշակի։ Սակայն ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո նրանք նույնիսկ հնարավորություն չունեն նշելու հոբելյանը»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել