Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Կանադայի 61 քաղաքացու նկատմամբ

 |armenpress.am|
20:38 - 21 ապրիլի, 2022

Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Կանադայի 61 քաղաքացու նկատմամբ |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնությունը պատժամիջոցներ է սահմանել Կանադայի 61 քաղաքացու նկատմամբ և մտադիր է առաջիկայում ընդլայնել այս ցուցակը:

Այս մասին հայտարարություն է արել ՌԴ արտաքին գործերի նախարարությունը:

Պատժամիջոցներ են սահմանվել պետական պաշտոնյաների, գործող և պաշտոնաթող զինվորականների, փորձագիտական դաշտի և առաջատար մեդիաների ներկայացուցիչների նկատմամբ, որոնք, ինչպես նշել է ԱԳՆ-ն, «անմիջական մասնակցություն են ունեցել Կանադայի կողմից ռուսաֆոբիայի հիմնավորման ու կյանքի կոչման գործում»:

Մասնավորապես, ցուցակում հայտնված անձանց շարքում են Կանադայի վարչապետի աշխատակազմի հաղորդակցության հարցերով տնօրենը, զինված ուժերի հատուկ գործողությունների հրամանատարը և այլոք:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել