Բայդենը հայտարարել է Կիևին 800 միլիոն դոլարի ռազմական աջակցության նոր փաթեթի մասին
 |1lurer.am|
19:27 - 21 ապրիլի, 2022

Բայդենը հայտարարել է Կիևին 800 միլիոն դոլարի ռազմական աջակցության նոր փաթեթի մասին |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանն ընդունել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալին։ Հանդիպումից հետո ԱՄՆ նախագահը հայտարարել է Կիևին 800 միլիոն դոլարի ռազմական աջակցության նոր փաթեթի մասին, որը ներառում է տասնյակ հաուբիցներ, մարտավարական անօդաչու թռչող սարքեր, ծանր հրետանի և 140.000-ից ավելի արկ։

«Հաջորդ շաբաթ անձամբ Կոնգրեսից լրացուցիչ միջոցներ կխնդրեմ Կիևին ռազմական օգնություն տրամադրելու համար»,- հավելել է ԱՄՆ նախագահը։

Վաշինգտոնը նաև 500 մլն դոլարի ուղղակի տնտեսական օգնություն կցուցաբերի և կշարունակի հետախուզական տվյալներ փոխանցել Կիևին։

Բայդենը նաև տեղեկացրել է, որ արգելվում է ռուսական դրոշի ներքո նավերի մուտքն ԱՄՆ նավահանգիստներ։ «Մենք ի վիճակի ենք երկար ժամանակ ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային, սակայն կշարունակի՞ արդյոք Արևմուտքը հակառուսական պատժամիջոցներ կիրառել»,- մտահոգություն է հայտնել Սպիտակ տան ղեկավարը։

Բայդենը նաև ասել է, որ դեռևս պարզ չէ՝ արդյոք Ռուսաստանն ամբողջությամբ վերահսկո՞ւմ է Մարիուպոլը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել