Պուտինն ասել է, որ Ռուսաստանի շնորհիվ՝ Դոնբասում կյանքը կկարգավորվի
15:59 - 20 ապրիլի, 2022

Պուտինն ասել է, որ Ռուսաստանի շնորհիվ՝ Դոնբասում կյանքը կկարգավորվի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վստահություն է հայտնել, որ, շնորհիվ Ռուսաստանի, Դոնբասում խաղաղություն կհաստատվի, գրում է ՏԱՍՍ-ը։

«Այդպես էլ լինելու է», - ասել է նա։

Ռուսաստանի նախագահը նշել է, որ իր երկիրը գործելու է հետևողականորեն և «հասնելու է մի իրավիճակի, որի ժամանակ Դոնբասում կյանքն աստիճանաբար կարգավորվելու է»։

«Հենց այն ողբերգությունը, որը տեղի էր ունենում Դոնբասում, այդ թվում՝ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում, Ռուսաստանին ստիպել է, ուղղակի պարտադրել է սկսել այս ռազմական գործողությունը, որի մասին այսօր բոլոր շատ լավ գիտեն», - հավելել է նա։

«Նախևառաջ, այս գործողության նպատակը հենց այն մարդկանց օգնելն է, որոնք Դոնբասում են ապրում, մեր մարդկանց, որոնք ապրում են Դոնբասում», - ընդգծել է Պուտինը։

 

Նորա Վանյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել