Գրիգորյանն ու Օվերչուկը հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության հարցեր են քննարկել
10:11 - 20 ապրիլի, 2022

Գրիգորյանն ու Օվերչուկը հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության հարցեր են քննարկել

Մոսկվայում կայացել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

«Կողմերը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության արդիական հարցերը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետերի համանախագությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում քննարկվող Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման թեմային:

Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարվա նոյեմբերին Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները համաձայնեցրել էին հանձնաժողովի ստեղծման աշխատանքները սկսել մինչև 2021 թվականի վերջը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել