Էրդողանը հեռախոսազրույցներ է պլանավորում Պուտինի և Զելենսկու հետ
15:43 - 19 ապրիլի, 2022

Էրդողանը հեռախոսազրույցներ է պլանավորում Պուտինի և Զելենսկու հետ

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պլանավորում է հեռախոսազրույցներ ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք շարունակում ենք Ուկրաինայում կայուն հրադադարի հաստատմանն ուղղված մեր ջանքերը։ Նախագահ Էրդողանը պլանավորում է հեռախոսազրույցներ ունենալ առաջնորդների հետ, ես նույնպես ակտիվ բանակցություններ եմ վարում իմ գործընկերների հետ», - ասել է Չավուշօղլուն։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել