Կրեմլը հայտարարել է Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ փաստաթղթերի փաթեթի ստորագրման մասին

 |factor.am|
14:10 - 19 ապրիլի, 2022

Կրեմլը հայտարարել է Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ փաստաթղթերի փաթեթի ստորագրման մասին |factor.am|

factor.am: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարած այցի ընթացքում նախատեսվում է երկկողմ փաստաթղթերի փաթեթի ստորագրում, գրում է ՌԻԱ նովոստին։ Նա հիշեցրել է, որ Փաշինյանն այսօր կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Այնուհետև Փաշինյանն ինտենսիվ շփումներ կունենան Ռուսաստանի կառավարության մակարդակով, այնտեղ փաստաթղթերի մի ամբողջ փաթեթ կստորագրվի»,- ասել է Պեսկովը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել