Իրաքի իշխանությունները Թուրքիայի ռազմական գործողությունը համարել Է երկրի անվտանգության սպառնալիք |armenpress.am|
13:11 - 19 ապրիլի, 2022

Իրաքի իշխանությունները Թուրքիայի ռազմական գործողությունը համարել Է երկրի անվտանգության սպառնալիք |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի գործողությունը Իրաքի հյուսիսում սպառնալիք է ներկայացնում երկրի անվտանգության համար: Այդ մասին ասվում է Իրաքի նախագահ Բարհամ Սալեհի դիվանատան հայտարարության մեջ:

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը երկուշաբթի օրը ռազմական գործողություն է սկսել Քրդստանի աշխատանքային կուսակցության (ՔԱԿ) զինյալների դեմ, այն անցկացվում է Իրաքի հյուսիսային մասում, ավելի վաղ հաղորդել է Թուրքիայի Anadolu գործակալությունը: Նրա տվյալներով՝ գործողության ժամանակ գործի են դրվել հատուկ նշանակության ուժերը եւ ռազմաօդային ուժերը:

Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր իր մեկ զինծառայողի զոհվելու եւ չորսի վիրավորվելու մասին: «Նախագահի դիվանատունն անհանգստությամբ է հետեւում Թուրքիայի ընթացիկ գործողություններին Քրդաստանի տարածաշրջանի իրաքյան տարածքում եւ դրանք համարում է Իրաքի ինքնիշխանության խախտում եւ սպառնալիք Իրաքի ազգային  անվտանգության համար»,-ասվում է հայտարարության մեջ:

Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատանքային կուսակցության (ՔԱԿ) հետ զինված հակամարտությունը Թուրքիայում սկսվել է 1984 թվականին եւ վերսկսվել 2015 թվականին: Իրաքի հյուսիսում գտնվում են ՔԱԿ-ի բազաները, որոնց դեմ Թուրքիայի զինված ուժերն անցկացնում են օդային եւ ցամաքային գործողություններ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանն ավելի վաղ հայտարարել էր 2015 թվականի հուլիսի սկզբից ի վեր  երկրի ներսում ՔԱԿ-ի վեց հազար անդամների եւ նրա սահմաններից դուրս 6,9 հազարի ոչնչացման մասին. թուրք ուժայինների կորուստները կազմել են ավելի քան 1,2 հազար մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել