Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը համալրվել է նոր անդամներով |armenpress.am|
11:57 - 19 ապրիլի, 2022

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը համալրվել է նոր անդամներով |armenpress.am|

armenpress.am: Երևանի քաղաքապետարանում մեկնարկել է Երևան քաղաքի ավագանու 8-րդ նստաշրջանի 3-րդ նիստը:

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասաց, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամների մանդատները տրվել են նույն կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Էդգար Զաքարյանին և Վարսենիկ Ուզունյանին:

Քաղաքապետը շնորհավորեց ավագանու նոր անդամներին:

Ավագանու անդամների քվեարկության արդյունքում հերթական նիստը կգումարվի մայիսի 24-ին՝ ժամը 11:00-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել