Շառլ Միշելը անդրադարձել է Փաշինյանի հետ հեռախոսազրույցին
11:28 - 19 ապրիլի, 2022

Շառլ Միշելը անդրադարձել է Փաշինյանի հետ հեռախոսազրույցին

Զրուցել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ հետամուտ լինելու Բրյուսելում մեր վերջին քննարկումներին: Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:

Նա նշել է, որ ամբողջապես սատարում է Փաշինյանի, ինչպես նաև բոլոր ջանքերին` աջակցելու խաղաղ, կայուն և ապահով Հարավային Կովկասին:

Նշենք, որ ՀՀ կառավարությունից երեկ հայտնել են, որ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ. «Մտքեր են փոխանակվել Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի, տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգի հարցերի մասին: Փաշինյանը եւ Միշելը քննարկել են նաեւ ԵՄ-ի՝ Հայաստանին 2.6 միլիարդ դոլար հատկացնելու պայմանավորվածության կատարման ընթացքը»:

Լուսանկարը՝ ԵՄ խորհրդի կայքից


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել