Էրդողանի խորհրդականը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է տարածաշրջանային, այդ թվում՝ Հայաստանի հետ հարաբերություններին առնչվող հարցեր

 |factor.am|
19:25 - 18 ապրիլի, 2022

Էրդողանի խորհրդականը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է տարածաշրջանային, այդ թվում՝ Հայաստանի հետ հարաբերություններին առնչվող հարցեր |factor.am|

factor.am: Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական, մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը Ստամբուլի Դոլմաբահչե պալատում հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականների հետ, հայտնում է Անադոլու լրատվական գործակալությունը։

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Հայաստանի հետ հարաբերություններին։

Նշվում է, որ ամերիկյան պատվիրակության կազմում են եղել սենատորներ Ռւչաևդ Շելբին, Ռոջեր Մարշալը, Թոմաս Թուբերվիլը, Ներկայացուցիչների պալատի անդամներ Նորվել Քեյ Գրենջերը, Ջերի Կարլը։ Հանդիպամը մասնակցել է նաև Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Ֆլեյքը։

Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են տարածաշրջանային հարցեր, ինչպիսիք են Սիրիան, Ադրբեջանը, Հայաստանը, Իսրայելը, հատկապես ռուս-ուկրաինական պատերազմը, գնահատվել են էներգետիկ անվտանգությունը, պաշտպանական համագործակցությունը, երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերությունները։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել