Երասխ բնակավայրում ՀՀ դրոշը վնասվել էր քամու հետևանքով. այն վերականգնվել է
15:41 - 18 ապրիլի, 2022

Երասխ բնակավայրում ՀՀ դրոշը վնասվել էր քամու հետևանքով. այն վերականգնվել է

Այսօր մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Արարատի մարզի Երասխ համայնքի շրջանաձեւ հրապարակից հանվել է Հայաստանի Հանրապետության եռագույն դրոշը։

Infocom-ին Երասխի համայնքապետարանից հայտնել են, որ դրոշը չի հեռացվել․ այն վնասվել է քամու հետեւանքով։ 

Ավելի ուշ Արարարտի համայնքապետարանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ վնասված դրոշը վերականգնվել է․ 

«Վերականգնվել է Երասխ բնակավայրի` քամու հետևանքով վնասված դրոշն ու ցուցանակի մի քանի տառերը», - ասված է հաղորդագրության մեջ։ 

 

Возможно, это изображение (на открытом воздухе и текст «E»)

Возможно, это изображение (3 человека, люди стоят и на открытом воздухе)


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել