ԱՄՆ-ն շարունակում է հավատարիմ մնալ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում իր ստանձնած մանդատին. Էնդրյու Շոֆեր
15:03 - 18 ապրիլի, 2022

ԱՄՆ-ն շարունակում է հավատարիմ մնալ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում իր ստանձնած մանդատին. Էնդրյու Շոֆեր

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Էնդրյու Շոֆերին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ-ից։

Հանդիպման ընթացքում Ա. Գրիգորյանը ներկայացրել է վերջերս ադրբեջանական զինված ուժերի ներխուժման արդյունքում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:

Քարտուղարը նաև վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ կարգավորման համար:

Համանախագահ Էնդրյու Շոֆերն ընդգծել է, որ ԱՄՆ-ն շարունակում է հավատարիմ մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում իր ստանձնած մանդատին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանում խաղաղության հաստատման և անվտանգային հարցերի շուրջ: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել