Ռուսական զորքերը հրթիռային հարված են հասցրել Կիևի շրջանի գործարանին

Ապրիլի լույս 17-ի գիշերը ռուս զինվորականները Կիևի շրջանի Բրովարի քաղաքի մերձակայքում ոչնչացրել են ռազմամթերքի արտադրության գործարան։ Այս մասին այսօր կայացած ճեապզրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, գրում է Meduza-ն։

Ռուսական հրթիռակոծման մասին լուրը հաստատել է Բրովարիի քաղաքապետ Իգոր Սապոժկոն։ Նա հաղորդել է քաղաքում ենթակառուցվածքային օբյեկտների վնասման մասին։ Ավերածությունների մասշտաբների և հնարավոր տուժածների մասին դեռ ոչինչ հստակ հայտնի չէ։ Քաղաքում հնարավոր են էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման խափանումներ, հավելել է նա։

 

Նորա Վանյան

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև