ՀՀ-ում կնշվեն անասնաբույժի և բույսերի առողջության պաշտպանության օրերը․ Կառավարության որոշում |tert.am|
13:20 - 15 ապրիլի, 2022

ՀՀ-ում կնշվեն անասնաբույժի և բույսերի առողջության պաշտպանության օրերը․ Կառավարության որոշում |tert.am|

tert.am: Կառավարության այսօրվա նիստի ընթացքում «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ որոշում է ընդունվել։ 

Հայաստանի Հանրապետությունում անասնաբույժի օրը կնշվի ապրիլի վերջին ուրբաթ օրը։ Ապրիլի 24-ը ուրբաթ օրվա հետ համընկնելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում անասնաբույժի օրը կնշվի ապրիլի վերջին հինգշաբթի օրը:

Հայաստանի Հանրապետությունում բույսերի առողջության պաշտպանության օրը կնշվի մայիսի 12-ը։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունում անասնաբույժի և բույսերի առողջության պաշտպանության օր նշելու անհրաժեշտությունը պայմանավորված է բնակչության կյանքի և առողջության, կայուն անասնահամաճարակային և բուսասանիտարական իրավիճակի ապահովման տեսանկյունից բույսերի առողջության պաշտպանության և անասնաբուժության բնագավառների դերն ու նշանակությունը ևս մեկ անգամ ընդգծելու հանգամանքով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել