ՀՀ նախագահն ընդունել է Հայաստանում Հունաստանի դեսպանին
13:18 - 15 ապրիլի, 2022

ՀՀ նախագահն ընդունել է Հայաստանում Հունաստանի դեսպանին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 15-ին ընդունել է Հայաստանում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էվանգելոս Տուռնակիսին:

Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, հանդիպմանն անդրադարձ է եղել երկու բարեկամ երկրների միջև բոլոր ուղղություններով փոխգործակցության զարգացման կարևորությանը, առկա օրակարգի ընդլայնմանն ու ապագային միտված նախաձեռնությունների իրականացմանը:

Մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների, ինչպես նաև՝ միջազգային արդի խնդիրների, մարտահրավերների շուրջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել