Ամառային զորակոչը կանցկացվի ապրիլի 18-ից հուլիսի 31-ը ներառյալ
11:06 - 15 ապրիլի, 2022

Ամառային զորակոչը կանցկացվի ապրիլի 18-ից հուլիսի 31-ը ներառյալ

Այս տարի ամառային զորակոչը  կանցկացվի ապրիլի 18-ից հուլիսի 31-ը ներառյալ։ Որոշման նախագիծը  ընդունվեց այսօր՝ կառավարության նիստի ընթացքում։ 
«Հայտարարել 2022 թ․-ի ապրիլի 18-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրա-պետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը ներառյալ»,-ասված է որոշման նախագծում։ 
Ամառային զորակոչի շրջանակում զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով կիրականացվի  հունիսի 13-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ, իսկ զորացրումը՝ հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 30-ը ներառյալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել