Բաքվի առաջարկած հիմնարար սկզբունքները և Երևանի արձագանքը դրանց  պետք է հիմք հանդիսանան խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների համար. Զախարովա
 |tert.am|
20:55 - 14 ապրիլի, 2022

Բաքվի առաջարկած հիմնարար սկզբունքները և Երևանի արձագանքը դրանց պետք է հիմք հանդիսանան խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների համար. Զախարովա |tert.am|

tert.am: Հարավային Կովկասի իրական իրավիճակը թույլ չի տալիս բանակցային դադարներ և պահանջում է հետագա հետևողական քայլեր՝ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությունը վերականգնելու համար։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հինգշաբթի օրը տարածված մեկնաբանությունում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Հարավային Կովկասում իրական իրավիճակը թույլ չի տալիս դադարներ բանակցություններում: Հետագա հետևողական քայլեր են պահանջվում տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության վերականգնման համար այն պարագայում, երբ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան դադարեցրել են համագործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջև»,- ասել է դիվանագետը՝ պատասխանելով Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման մասին լրագրողների հարցին։

«Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերություններ հաստատելու համար Բաքվի առաջարկած հիմնարար սկզբունքները և դրանց վերաբերյալ Երևանի արձագանքը պետք է հիմք հանդիսանան խաղաղության պայմանագրի շուրջ հայ-ադրբեջանական բանակցությունների մեկնարկի համար»,- ասել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել