Չավուշօղլուն հայտնել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների հաջորդ հանդիպման վայրը |factor.am|
14:33 - 14 ապրիլի, 2022

Չավուշօղլուն հայտնել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների հաջորդ հանդիպման վայրը |factor.am|

factor.am: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու կրկին Վիեննայում, սակայն հանդիպման հստակ ժամկետ չի նշել։

«Մեր հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա կրկին Վիեննայում»,- ասել է Չավուշօղլուն թուրքական NTV հեռուտաալիքին տված հարցազրույցում։

Չավուշօղլուն, միաժամանակ, նշել է, որ հանդիպումներն ավելի նպատակային կլինի անցկացնել Հայաստանի կամ Թուրքիայի տարածքում։

«Հարավային Կովկասում կայունության համար բոլորը պետք է կարգավորեն իրենց հարաբերությունները բոլորի հետ։ Դա մեկ օրվա բան չէ։ Մեր ներկայացուցիչները կրկին հանդիպում են։ Ես հիմա ուզում եմ Հայաստանին ասել՝ դուք կարող եք ճնշման տակ լինել։ Եթե մենք նույնիսկ մոտ չենք մեր երկրներում հանդիպելուն, ինչպե՞ս ենք քայլեր ձեռնարկելու այլ հարցերում։ Ես սա որպես մեղադրանք չեմ ասում, բայց մի քիչ համարձակ եղեք։ Մենք ասել ենք՝ առաջինը Երևան գանք, ասացին՝ ոչ, հանդիպենք երրորդ երկրում»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարը։




Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել