ԵՄ-ն հաստատել է Ուկրաինային ռազմական օգնության երրորդ տրանշը

 |factor.am|
19:06 - 13 ապրիլի, 2022

ԵՄ-ն հաստատել է Ուկրաինային ռազմական օգնության երրորդ տրանշը |factor.am|

factor.am: Եվրամիության խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինային զենք մատակարարելու համար Խաղաղության եվրոպական հիմնադրամից (EPF) 500 մլն եվրոյի չափով երրորդ տրանշի հատկացմանը։ Այս մասին հայտնում է European Truth-ը՝ վկայակոչելով ԵՄ մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ 500 մլն եվրո կավելացվի Ուկրաինայի համար EPF-ի շրջանակում ավելի վաղ մոբիլիզացված ռեսուրսներին։ Այսպիսով, օգնության բյուջեն կեռապատկվի՝ հասնելով 1,5 միլիարդ եվրոյի։

«Հաջորդ շաբաթները վճռորոշ կլինեն: Քանի որ Ռուսաստանը պատրաստվում է հարձակման Արևելյան Ուկրաինայում, կարևոր է, որ մենք շարունակենք և մեծացնենք մեր ռազմական աջակցությունն Ուկրաինային՝ նրա տարածքն ու բնակչությանը պաշտպանելու և հետագա տառապանքները կանխելու համար»,- որոշումը մեկնաբանել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել