Լուկաշենկոն հերքել է հավանականությունը, որ Բելառուսը Ռուսաստանի կազմ կմտի
15:02 - 13 ապրիլի, 2022

Լուկաշենկոն հերքել է հավանականությունը, որ Բելառուսը Ռուսաստանի կազմ կմտի

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հերքել է հավանականությունը, որ իր երկիրը կարող է Ռուսաստանի կազմ մտնել։ «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ նա այս մասին լրագրողներին հայտարարել է Վլադիվոստոկում։

«Ասում են՝ ահա, Բելառուսը մտցնելու են Ռուսաստանի կազմ։ Ես ու Պուտինն այնքան հիմար չենք, որ հին մեթոդներով գործենք, - հայտարարել է նա։ - Մեր ընդհանուր հայրենիքը, որն ունի երկու անկախ պետություն և ցուցադրում է այդ միասնության կառուցման հնարավորությունը․․․ Մենք կկառուցենք երկու անկախ պետությունների այնպիսի միասնություն, որ մեզնից օրինակ կվերցնեն։ Կվերցնեն, և թե ինչպես պատժամիջոցները հաղթահարել և այլն»։

Նա նշել է, որ երկու երկրները պատժամիջոցների ուժեղացման պայմաններում սկսել են սերտորեն համագործակցել, և սա նոր խթան է։

«Պատժամիջոցների փուլը հնարավորությունների ժամանակահատված է։ Գուցե ես այնքան էլ խորը չեմ գիտակցում այս փուլը, շատ հնարավոր է, բայց ես ուրախ եմ, որ պատժամիջոցները սահմանել են։ Վերջապես, մենք Ռուսաստանի հետ սկսել ենք համագործակցել այնպես, ինչպես պետք է վաղուց համագործակցեինք», - ասել է Լուկաշենկոն։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել