Վազգեն Հարությունյանը ազատվել է Ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից
21:59 - 12 ապրիլի, 2022

Վազգեն Հարությունյանը ազատվել է Ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վազգեն Հարությունյանը ազատվել է ՀՀ ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից: Այդ մասին նշված է վարչապետի ապրիլի 12-ի 379 – Ա որոշման մեջ, որը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:

Որոշումն ընդունվել է՝ ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել