Ռոբերտ Քոչարյանը ևս 3-5 օր պետք է բուժում ստանա. դատական նիստը հետաձգվեց

 |factor.am|
14:16 - 12 ապրիլի, 2022

Ռոբերտ Քոչարյանը ևս 3-5 օր պետք է բուժում ստանա. դատական նիստը հետաձգվեց |factor.am|

factor.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր պետք է կայանար կաշառքի մեղադրանքով Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը, սակայն Ռոբերտ Քոչարյանը կրկին չէր ներկայացել դատական նիստին։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատարանին ներկայացրեց բժշկական տեղեկանքը, համաձայն որի` Քոչարյանը վատառողջ է և նրա բուժումը պետք է շարունակվի ևս 3-5 օր։

Դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրեց նաև, որ դատարանն ստացել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի միջնորդությունը երկրից ժամանակավորապես բացակայելու վերաբերյալ, որը կքննարկվի հաջորդ նիստին։

Հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի բացակայությունը՝ դատական նիստը հետաձգվեց մինչև ապրիլի 19-ը։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել