Նիկոլ Փաշինյանից պահանջում եմ կոշտացնել դիրքորոշումը Ղարաբաղի ղեկավարության հետ․ Գուրգեն Արսենյան |tert.am|
11:55 - 12 ապրիլի, 2022

Նիկոլ Փաշինյանից պահանջում եմ կոշտացնել դիրքորոշումը Ղարաբաղի ղեկավարության հետ․ Գուրգեն Արսենյան |tert.am|

tert.am: Այն գործողությունները, որ իրականացնում է աջ թևի վրա նստած քաղաքական գործիչների բազմությունը, ՀՀ-ի համար հղի է լուրջ վտանգներով։ Այս մասին ԱԺ ամբիոնից ելույթի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը։

«Տորպեդահարման ակտիվ փորձ է խաղաղության օրակարգը ամրապնդելուն ուղղված  ՀՀ իշխանությունների ջանքերին։ Պահանջում եմ ՀՀ գործադիր իշխանությունից և անձամբ Նիկոլ Փաշինյանից վերանայել այն սկզբունքնեը և աշխատանքային գործիքակազմը, որը իրականացվում է ՀՀ-ի և Ղարաբազի ղեկավարության միջև իրականացվող գործընթացներում։

Պահանջում եմ, որ ՀՀ քաղաքական ղեկավարությունը սթափեցնի Ղարաբաղի ղեկավարությանը իր կողմից անհեռատես քաղաքականություն իրականացնելու հետ կապված։ Եթե ՀՀ-ն ձախողի այս գործընթացը, ՀՀ-ի՝ որպես երկրի լինելիության հարցն է դրվելու վտանգի տակ, պահանջում եմ մեր քաղաքական թիմից  կոշտացնել դիրքորոշումները, պահանջում եմ ԱԱԾ-ից պարզել՝ ուր են տանում այս գործողությունները»,- ասաց Արսենյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել