Ալեն Սիմոնյանի համոզմամբ խորհրդարանական ընդդիմությունը «զուգորդված աշխատանք է տանում ադրբեջանական զինված ուժերի հետ» |hetq.am|
11:17 - 12 ապրիլի, 2022

Ալեն Սիմոնյանի համոզմամբ խորհրդարանական ընդդիմությունը «զուգորդված աշխատանք է տանում ադրբեջանական զինված ուժերի հետ» |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կոչ է անում ընդդիմությանը վայր դնել մանդատները: Այս մասին ընդդիմության բոյկոտից հետո հայտարարեց Ալեն Սիմոնյանը:

«Ուզում եմ մի հարց հղել ընդդիմության ներկայացուցիչներին, այն մարդկանց, ովքեր ձայն են տվել Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, և գործուղել այս մարդկանց այստեղ, ուզում եմ հասկանալ` լավ, բա էս մարդիկ ե՞րբ են աշխատելու, ե՞րբ են իրենց ստացած աշխատավարձը արդարացնելու: Մատների վրա հաշված օրենսդրական նախաձեռնություններ, որոնք միտված են Ռոբերտ Քոչարյանի դատավարության վրա ազդեցություն ունենալ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ընդդիմությունը տեղադրելով Արցախի Հանրապետության դրոշներն ԱԺ-ում, մեկնել է Արցախ` բոյկոտելով քառօրյայի աշխատանքները:

Սիմոնյանի համոզմամբ` խորհրդարանական ընդդիմությունը զուգորդված աշխատանք է տանում ադրբեջանական զինված ուժերի հետ:

«Հայտարարություն, սադրանք սահմանին, հայտարարություն, սադրանք սահմանին, հանդիպում բարձր մակարդակով` Փաշինյան-Պուտին, հայտարարություն, միտինգ, ամբողջն իրար հետ զուգորդված: Սրանք զուգադիպություններ չեն, և սրա պատասխանը պետք է տաք, ձեր չաշխատելու, ձեր այստեղ չգալու: Ձեզ թվում է` ինչի էին բոլորն էստեղ հավաքված, որ սեղմվի այն կոճակը, որն ապահովում է աշխատավարձի մուտքերը պատգամավորների հաշիվներին: Խմբակցությունը կարող էր հայտարարություն տարածել ու չգալ, բայց պետք էր գալ, գրանցվել, հետո դիմել աշխատակազմին, ասել` սա քաղաքական ակցիա է, խնդրում եմ մեր բացակաները համարել հարգելի»,- նշեց նա:

Սիմոնյանը հարց ուղղեց, թե ինչու ընդդիմությունը վայր չի դնում մանդատները, ապա համոզմունք հայտնեց, որ այդպես էլ չեն դնի: Նա հռետորական հարց էր հնչեցնում, թե ինչու պետք է պետությունը գումար ծախսի վերջիններիս համար, սակայն նրանք այդպես էլ չաշխատեն:

«Ինչի է ձեր սպասարկման համար գումար դուրս գրվում, որ ձեր կայքերի համար նյութեր ապահովեք, մեկ է՝ այդ կայքերը ոչ մեկ չի կարդում, ձեր հեռուստաընկերությունները բացի ձեր ընտրողների զանգվածից էլ մարդ չի նայում, գտեք ձեզ»,- եզրափակեց ԱԺ նախագահը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել