Իրանն ու ԵԱՏՄ-ն մինչև տարեվերջ ազատ առևտրի համաձայնագիր կկնքեն
 |1lurer.am|
19:46 - 11 ապրիլի, 2022

Իրանն ու ԵԱՏՄ-ն մինչև տարեվերջ ազատ առևտրի համաձայնագիր կկնքեն |1lurer.am|

1lurer.am: Իրանի առևտրի զարգացման կազմակերպության նախագահ Ալիռեզա Փեյմանփաքը, անդրադառնալով Մոսկվա կատարած այցին, հայտարարել է, որ մինչև 2022 թ. տարեվերջ Իրանի ու ԵԱՏՄ միջև ազատ առևտրի համաձայնագիր կկքնվի: Որոշվել է արագացնել ապրանքների ցուցակը կազմելու գործընթացը: Երկու կողմն էլ ընդգծել են, որ մինչև 2022 թ. տարեվերջ պետք է կարողանանք ազատ առևտրի համաձայնագիրը ստորագրել: Միաժամանակ, հաշվի առնելով Հյուսիս-հարավ միջանցքի ակտիվացման կարևորությունը, այդ առնչությամբ ևս քննարկումներ են եղել: Որոշվել է ԵԱՏՄ և Իրանի առևտրի զարգացման կազմակերպության միջև համատեղ աշխատանքային խումբ ստեղծել, որպեսզի Հյուսիս-հարավ միջանցքի լիարժեք գործարկման համար ստեղծվեն անհրաժեշտ ենթակառուցվածքները, և ձեռնարկվեն անհրաժեշտ քայլերը»: Փեյմանփաքը շեշտել է, որ Հյուսիս-հարավի շնորհիվ ԵԱՏՄ-ից Հնդկաստան և Պարսից ծոցի երկրներ բեռնափոխադրումների ժամանակն ու ծախսերը կկրճատվեն 30 տոկոսով: Այդ մասին հայտնել է «ԻՍՆԱ» գործակալությունը:

Իրանի մաքսային ծառայութան խոսնակի հաղորդմամբ՝ 2020 թ․ մարտի 20-ից 2021 թ․ մարտի 20-ը Իրանի և ԵԱՏՄ միջև առևտուրը կազմել է 5,6 մլրդ դոլար, որից 1,2 մլրդ-ը՝ Իրանից ԵԱՏՄ արտահանումը: Մասնավորապես՝ Իրանից ՌԴ է արտահանվել 583 մլն դոլարի ապրանք (15% աճ), Հայաստան՝ 302 մլն (0.5% անկում), Ղազախստան՝ 188 մլն (13% աճ), Ղրղզստան՝ 78 մլն (72% աճ), Բելառուս՝ 16 մլն (20% անկում):

Իրանից ԵԱՏՄ ներկրումը կազմել է 4,4 մլրդ: Ռուսաստանից Իրան ներկրումը կազմել է 4 մլրդ (92% աճ), ինչը ԵԱՏՄ-ից Իրան ներկրման 91 տոկոսն է: Ղազախստանից Իրան ներկրումը կազմել է 379 մլն (88% աճ), Բելառուսից՝ 28 մլն (8% անկում), Հայաստանից՝ 9,7 մլն (24% անկում), Ղրղզստանից՝ 1,6 մլն (35% անկում):


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել