Կրեմլը մեկնաբանել է Ֆինլանդիայի և Շվեդիայի հավանական անդամակցությունը ՆԱՏՕ-ին |tert.am|
13:58 - 11 ապրիլի, 2022

Կրեմլը մեկնաբանել է Ֆինլանդիայի և Շվեդիայի հավանական անդամակցությունը ՆԱՏՕ-ին |tert.am|

tert.am: ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումը, ներառյալ Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը դաշինքին, չի նպաստի Եվրոպայում անվտանգությանը: Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այս երկրների՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարների մասին հարցին, գրում է ՏԱՍՍ-ը։

«Դաշինքն ինքնին ավելի շուտ առճակատմանն ուղղված գործիք է: Սա խաղաղություն և կայունություն ապահովող դաշինք չէ: Դաշինքի հետագա ընդլայնումը, իհարկե, լրացուցիչ անվտանգություն չի բերի եվրոպական մայրցամաքին»,- ասել է Կրեմլի խոսնակը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Շվեդիան և Ֆինլանդիան մտադիր են այս տարվա ամռանը միանալ ՆԱՏՕ-ին։ Այս մասին հայտնում է բրիտանական Times թերթը՝ աղբյուրներին հղումով։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել