Լատվիան 152 ռուսական և բելառուսական բեռնատարների արգելել է հատել իր սահմանը
19:41 - 10 ապրիլի, 2022

Լատվիան 152 ռուսական և բելառուսական բեռնատարների արգելել է հատել իր սահմանը

Ավելի քան 150 ռուսական և բելառուսական պետհամարանիշներով բեռնատարների այսօր առավոտյան արգելվել է հատել Լատվիայի սահմանը ԵՄ պատժամիջոցների պատճառով: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։

Լատվիայի Պետեկամուտների ծառայության ներկայացուցիչ Անդրեյ Վայվարսի խոսքով վարորդները, որոնց երեկ արգելվել է Լատվիա մտնել, դեռ իրազեկված չեն եղել ԵՄ արգելքի մասին, սակայն այժմ նրանք տեղյակ են։

«Վարորդների մեծ մասն այլևս չի փորձում հատել սահմանը»,- ասել է նա։

Եվրամիությունն ապրիլի 8-ից արգելել է իր երկրների տարածքում բեռնափոխադրումները, որոնք իրականացնում են Ռուսաստանում և Բելառուսում գրանցված բեռնատարները։

Լուսանկարը՝ Reuters-ի

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել