Արմեն Բիլյանը մարտի 28-ից հացադուլ է հայտարարել՝ պահանջելով իրեն տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց» |hetq.am|
19:17 - 10 ապրիլի, 2022

Արմեն Բիլյանը մարտի 28-ից հացադուլ է հայտարարել՝ պահանջելով իրեն տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց» |hetq.am|

hetq.am: «Սասնա ծռեր» խմբի գործով ազատազրկման դատապարտված Արմեն Բիլյանը մարտի 28-ից հացադուլ է հայտարարել: Արմեն Բիլյանը գտնվում է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում և պահանջում է, որ իրեն տեղափոխեն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, քանի որ բուժման կարիք ունի։

Արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ Արմեն Բիլյանին տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց և տեղում իրականացվել է բժիշկների խորհրդատվություն, գործիքային ստուգում: Որևէ բժշկական ցուցում չի եղել հիվանդանոցային բուժման համար, այդ իսկ պատճառով նրան չեն տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:

Հակառակն է պնդում Արմեն Բիլյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը: Վերջինիս խոսքով՝ Արմեն Բիլյանը դժգոհում է առողջական վիճակից: Նրան պետք է տեղափոխեն հիվանդանոց, իրականացնեն մանրակրկիտ բժշկական ստուգում, որից հետո նոր միայն պարզ կլինի՝ բուժման կարիք կա՞, թե՝ ոչ:

«Հենց այդ պատճառով է հացադուլ հայտարարել, որ իրեն պատշաճ բուժզննության չեն ենթարկել: Դրա կարիքը կա, Արմեն Բիլյանը առողջական խնդիրներ ունի»,- ասում է Զարուհի Փոստանջյանը:

Առավել մանրամասն՝ hetq.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել