Թուրքիան կասկածներ ունի, որ Սև ծովում ականները միտումնավոր են տեղադրվել
18:28 - 10 ապրիլի, 2022

Թուրքիան կասկածներ ունի, որ Սև ծովում ականները միտումնավոր են տեղադրվել

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Անկարան պահպանում է Մոնտրյոյի կոնվենցիայի կանոներն ու թույլ չի տա ռազմանավերի մուտքը Սև ծով։ Նա նաև չի բացառել, որ Սև ծովում լողացող ականները միտումնավոր են տեղադրվել, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք կասկածներ ունենք, որ ականները միտումնավոր են թողնվել։ Հնարավոր է՝ դա արվել է մեզ վրա ճնշում գործադրելու ինչ-որ պլանի շրջանակում, որպեսզի ՆԱՏՕ-ի ականահանները Սև ծով դուրս գան։ Սակայն մենք հավատարիմ ենք Մոնտրյոյի կոնվենցիային և ռազմանավերին թույլ չենք տա Սև ծով մտնել, ինչպես նաև թույլ չենք տա Սև ծովը պատերազմի մեջ ներքաշել»,- ասել է նախարարը։

Աքարը հայտարարել է, որ թուրքական կողմը հետաքննություն է իրականացնում Սև ծովում ականների հայտնվելու առնչությամբ։

«Մենք չգիտենք, թե ովքեր են դրանք թողել։ Գիտենք միայն, որ դրանք ռուսական արտադրության են, բայց հիմա փորձում ենք պարզել, թե որ երկիրն է դրանք թողել»,- ասել է Աքարը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր Բոսֆորի նեղուցում «ական հիշեցնող առարկայի հայտնաբերման և չեզոքացման» մասին։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել