Օդի ջերմաստիճանն ապրիլի 12-ից կնվազի 10-13 աստիճանով
16:01 - 10 ապրիլի, 2022

Օդի ջերմաստիճանն ապրիլի 12-ից կնվազի 10-13 աստիճանով

Հանրապետության տարածքում ապրիլի 10-ի ցերեկը, 11-ին, 12-ի գիշերը, 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 12-ի ցերեկը, 13-ին, 14-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 13-ին լեռնային շրջաններում՝ ձնախառն անձրևի տեսքով:

Քամին՝ արևմտյան՝ 3-6 մ/վ, ապրիլի 11-13-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 10-11-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-6, 12-13-ն աստիճանաբար կնվազի 10-13 աստիճանով:

Երևան քաղաքում ապրիլի 10-ի ցերեկը, 11-ին, 12-ին, 13-ի գիշերը, 14-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 13-ի առավոտյան ժամերին և ցերեկը սպասվում է անձրև: Ապրիլի 11-13-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել