ԱԺԲ այսօրվա հանրահավաքի նպատակն է սատարել Արցախին և Ուկրաինային
15:53 - 09 ապրիլի, 2022

ԱԺԲ այսօրվա հանրահավաքի նպատակն է սատարել Արցախին և Ուկրաինային

Մեկնարկել է «Ազգային-Ժողովրդավարական Բևեռ»-ի հանրահավաքը Երևանի Ազատության հրապարակում։

Բևեռի մի շարք աջակիցներ քայլերթ են իրականացրել դեպի Ազատության հրապարակ՝ տեղ-տեղ կանգ առնելով և վանկարկելով՝ «Ազգ-բանակ-պետություն, Սասնա Բևեռ», «Մեկ ազգ, մեկ բռունցք», «Մեկ ազգ, մեկ պետություն»։

Նրանք կոչ էին անում քաղաքացիներին մասնակցելու հանրահավաքին։

ԱԺԲ խորհրդի անդամ Վահե Գասպարյանը հայտնեց, որ հանրահավաքի նպատակն է սատարել «Ուկրաինայի ժողովրդին ապագաղութացման համար մղվող պայքարում, սատարել Արցախի անվտանգությանը և Հայաստանի ինքնիշխանությանն ու ապագաղութացմանը»։

Նա նշեց, որ հանրահավաքից հետո քայլերթ կիրականացնեն Մաշտոցի պողոտայով դեպի ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն, այնտեղից՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն։

 

Լուսանկարը՝ 2021թ․ նոյեմբերի 9, ԱԺԲ ակցիա / hetq.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել