Բայրամովն ու Չավուշօղլուն քննարկել են բրյուսելյան եռակողմ հանդիպումը
21:50 - 08 ապրիլի, 2022

Բայրամովն ու Չավուշօղլուն քննարկել են բրյուսելյան եռակողմ հանդիպումը

Այսօր՝ ապրիլի 8-ին, հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի միջև։ Այս մասին հայտնում է ադրբեջանական «APA» գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Ըստ հաղորդագրության՝ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանում վերջին իրավիճակի, այդ թվում՝ եռակողմ հայտարարությունների իրականացման շուրջ։

Կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաև Բրյուսելում բարձր մակարդակի հանդիպումը։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև Ուկրաինայում և նրա շուրջ ստեղծված իրավիճակը, բազմակողմ հարթակներում համագործակցությունը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Հիշեցնենք, որ Փաշինյան-Շառլ Միշել-Ալիև հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 7-ին Բրյուսելում։ Ըստ ՀՀ կառավարության հաղորդագրության՝ որոշվել է մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել