Լավրովն ու Բայրամովը քննարկել են Արցախի շուրջ եռակողմ պայմանավորվածությունները
19:57 - 08 ապրիլի, 2022

Լավրովն ու Բայրամովը քննարկել են Արցախի շուրջ եռակողմ պայմանավորվածությունները

Այսօր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ընթացքում քննարկվել է Արցախի շուրջ Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի առաջնորդների պայմանավորվածությունների կատարման ընթացքը։

«Կողմերը կարծիքներ են փոխանակել «տարածաշրջանային և միջազգային մի շարք թեմաների վերաբերյալ», գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունը։

«Նախարարները քննարկել են 2020թ․-ի նոյեմբերի 9-ի, 2021թ,-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունների բոլոր դրույթների իրականացման ընթացքը, այդ թվում՝ տնտեսական և տրանսպորտային կապերի ապաարգելափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովի ձևավորմանն ուղղված ջանքերն, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման շուրջ բանակցությունների համար պայմանների ստեղծումը»,- ասված է հաղորդագրությունում։

Երկու երկրների նախարարները քննարկել են նաև երկկողմ հարաբերությունների հարցեր՝ ներառյալ ՌԴ և Ադրբեջանի միջև 2022թ․-ի փետրվարի 22-ին ստորագրված դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի դրույթների իրականացումը։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել