ԵՄ-ն ևս 500 մլն եվրոյի չափով կավելացնի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը |factor.am|
12:29 - 08 ապրիլի, 2022

ԵՄ-ն ևս 500 մլն եվրոյի չափով կավելացնի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը |factor.am|

factor.am: Եվրամիությունը ևս 500 մլն եվրո կտրամադրի Ուկրաինային որպես ռազմական օգնությունը։ Այս մասին Twitter-ում հայտնել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Նա նշել է, որ Եվրամիությունը ԵՄ դիվանագետ Ժոզեպ Բորելի առաջարկով նախատեսում է համալրել Խաղաղության եվրոպական հիմնադրամը ևս 500 մլն եվրոյով։

«Արագ հաստատումից հետո այն կավելացնի ԵՄ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող  ռազմական օգնությունը՝ հասցնելով մինչև 1,5 միլիարդ եվրոյի»,- հավելել է Միշելը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել