Ուկրաինայում զորքերի զգալի կորուստներ ենք կրել. սա մեծ ողբերգություն է. Պեսկով
 |tert.am|
21:47 - 07 ապրիլի, 2022

Ուկրաինայում զորքերի զգալի կորուստներ ենք կրել. սա մեծ ողբերգություն է. Պեսկով |tert.am|

tert.am: Ռուսաստանը զգալի կորուստներ է կրել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքում։ Այս մասին հինգշաբթի Sky News-ի եթերում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք զորքերի զգալի կորուստներ ենք կրել, սա մեծ ողբերգություն է մեզ համար»,- ասել է նա անգլերենով տված հարցազրույցում։

Մարտի 25-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ուկրաինայում հատուկ գործողության մեկ ամսվա ընթացքում 1351 ռուս զինծառայող է զոհվել, 3825-ը՝ վիրավորվել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել