Առաջարկել ենք շարունակել բանակցությունները Թուրքիայում. ՌԴ-ն ու Ուկրաինան համաձայնել են. Չավուշօղլու
 |tert.am|
18:45 - 07 ապրիլի, 2022

Առաջարկել ենք շարունակել բանակցությունները Թուրքիայում. ՌԴ-ն ու Ուկրաինան համաձայնել են. Չավուշօղլու |tert.am|

tert.am: Ռուսաստանն ու Ուկրաինան աջակցում են Թուրքիայում բանակցային գործընթացը շարունակելու գաղափարին, հինգշաբթի հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ ապրիլի 6-ին և 7-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպումից հետո, գրում է ՏԱՍՍ-ը։ 

«Մենք հակամարտող կողմերին առաջարկել ենք շարունակել բանակցությունները Թուրքիայում: Երկու կողմերն էլ սկզբունքորեն պաշտպանում են Թուրքիայում բանակցություններ վարելու գաղափարը»,- ասել է նա։

Անցած երեքշաբթի Ստամբուլում տեղի են ունեցել դեմ առ դեմ բանակցություններ Մոսկվայի և Կիևի պատվիրակությունների միջև։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել