Բրյուսելում տեղի է ունենում Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը

21:40 - 06 ապրիլի, 2022

Բրյուսելում տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։

Հիշեցնենք, որ մինչ եռակողմ հանդիպումը Շառլ Միշելը առանձնազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Նիկոլ Փաշինյանը հանդիպմանը ներկայացրել է ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը, հումանիտար խնդիրներն ու ընդգծել միջազգային հանրության հասցեական արձագանքի անհրաժեշտությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել