ՌԴ-ն աշխատում է ԼՂ-ում իրավիճակի կարգավորման ուղղությամբ. Սերգեյ Կոպիրկին
 |1lurer.am|
17:13 - 06 ապրիլի, 2022

ՌԴ-ն աշխատում է ԼՂ-ում իրավիճակի կարգավորման ուղղությամբ. Սերգեյ Կոպիրկին |1lurer.am|

1lurer.am: Անհրաժեշտ է անել ամեն ինչ, որ թույլ չտանք էսկալացիա, որ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները անվերապահորեն կատարվեն՝ հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ խոսելով Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի վերջին ագրեսիվ գործողություններից: Անդրադառնալով Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպմանը՝ դեսպանը նշել է՝ Ռուսաստանը շահագրգռված է, որ Հայաստանը և Ադրբեջանն իրավիճակի կարգավորմանն ուղղված պայմանավորվածություններ ձեռք բերեն:

«Լեռնային Ղարաբաղում իրավիճակի մասին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության, Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչները բազմիցս խոսել են: Այն ինչ ասվել է, կարծում եմ բավական համոզիչ ցույց է տալիս, թե ինչ դիրքորոշում ունի ՌԴ-ն: Ինչ վերաբերում է Փաշինյան-Ալիև հանդիպմանը, Ռուսաստանի դիրքորոշումը պարզ է, մենք շահագրգռված ենք, որ պայմանավորվածություններ ձեռք բերվեն, իրավիճակը կարգավորվի: Ռուսաստանի Դաշնությունը ևս այդ հարցում շարունակական ու մեծ ներդրում ունի, մենք համառորեն աշխատում ենք այդ ուղղությամբ»,- նշեց Սերգեյ Կոպիրկինը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել