Պեսկովի խոսքով՝ կարող է «արհեստական դեֆոլտային իրավիճակ կազմակերպվել»
16:33 - 06 ապրիլի, 2022

Պեսկովի խոսքով՝ կարող է «արհեստական դեֆոլտային իրավիճակ կազմակերպվել»

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի բացառել, որ Ռուսաստանի արտաքին  պարտքի վճարման հարցում կարող է «արհեստական դեֆոլտային իրավիճակ կազմակերպվել», սակայն նշել է, որ դրա համար իրական հիմքեր չկան, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ռուսաստանն ունի բոլոր անհրաժեշտ ռեսուրսներն՝ իր պարտքերի սպասարկման համար։ Դուք գիտեք, որ մեր պահուստներից զգալի գումար է արգելափակվել օտարերկրյա պետություններում, այդ պատճառով էլ, եթե այդ արգելափակումը շարունակվի, և արգելափակված գումարներից պարտքերի սպասարկման համար փոխանցումները նույնպես արգելափակվեն, դրանք կարող են վճարվել ռուբլիով։ Եթե դա անհնար է, տեսականորեն, իհարկե, կարող է ինչ-որ դեֆոլտային իրավիճակ կազմակերպվել։ Բայց դա զուտ արհեստական դեֆոլտային իրավիճակ է», - հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչը։

Նա հավելել է, որ «դեֆոլտի համար ոչ մի հիմքեր չկան»։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել