Ուկրաինայից Հայաստան ժամանողների համար ՊՇՌ թեստը կլինի անվճար․ Զարեհ Սինանյան
 |tert.am|
15:59 - 06 ապրիլի, 2022

Ուկրաինայից Հայաստան ժամանողների համար ՊՇՌ թեստը կլինի անվճար․ Զարեհ Սինանյան |tert.am|

tert.am: Սոցիալական ծառայություններ մատուցող մեր բոլոր կառույցներն անում են ամեն բան, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետևանքով օգնության կարիք ունեցող մեր հայրենակիցները հեշտությամբ գան Հայաստան:

Այս մասին հարցազրույցի ընթացքում ասել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ։

Նա նշել է, որ Սփյուռքում դեսպանատներն ու դիվանագիտական կառույցները ևս ակտիվորեն աշխատում են մեր հայրենակիցների հետ։

«Հայաստան ժամանող մեր ուկրաինահայ հայրենակիցների հետ կապված ևս մեկ տհաճ երևույթ կար։ Փաստորեն փախստական վիճակով գալով՝ ստիպված էին ինչպես Հայաստան մուտք գործող բոլոր անձինք, ովքեր պատվաստված չէին, ՊՇՌ տեստ հանձնել և դրա համար գումար էր գանձվում։ Պետությունը չէր կարող դրան չարձագանքել։ Այս պահին ցանկացած անձ, որ հեռացել է Ուկրաինայից և Հայաստան է գալիս, կարող է նշել, որ Ուկրաինայից է եկել։ Նրանց կուղղորդեն համապատասխան ծառայության՝ ՊՇՌ թեստ հանձնելու, որտեղ նրանցից որևէ գումար չի գանձվի»,-ասել է Սինանյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել