ԵՄ-ն կշարունակի զինել Ուկրաինային, որպեսզի նա չպարտվի. Բորել |tert.am|
13:03 - 06 ապրիլի, 2022

ԵՄ-ն կշարունակի զինել Ուկրաինային, որպեսզի նա չպարտվի. Բորել |tert.am|

tert.am: ԵՄ-ն չի ցանկանում, որ Ուկրաինան պարտություն կրի Ռուսաստանի հետ հակամարտությունում, ուստի կշարունակի զինել նրան, ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Այս խորհրդարանում ասում են, որ անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ դադարեցնել հակամարտությունը, ինչի համար անհրաժեշտ է դադարեցնել Ուկրաինային զինելը: Բայց եթե ամեն ինչ ավարտվի կործանված և պարտված երկրով՝ միլիոնավոր փախստականներով և հազարավոր զոհերով, ուրեմն մենք դա չենք ուզում, ուստի մենք պետք է շարունակենք զինել Ուկրաինային»,- ասել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել