ԱՄՆ պետքարտուղարը խրախուսում է  խաղաղության բանակցությունների շարունակումը Հայաստանի և Ադրբեջանի միջև
11:03 - 06 ապրիլի, 2022

ԱՄՆ պետքարտուղարը խրախուսում է խաղաղության բանակցությունների շարունակումը Հայաստանի և Ադրբեջանի միջև

Պետքարտուղար Բլինքենի հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Փաշինյան հետ։ Այս մասին մամուլի հաղորդագրություն է տարածել նաև ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակի գրասենյակը։
 
«Մամուլի խոսնակ Նեդ Փրայսը հայտնում է հետևյալը․
Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր խոսել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Պետքարտուղարը դատապարտեց Կրեմլի պատերազմական ոճրագործությունները և նշեց, որ Միացյալ Նահանգները և գործընկերները շարունակում են հավատարիմ մնալ Ուկրաինայի դեմ սանձազերծած անխոհեմ ու ոչնչով չհրահրված պատերազմի համար Ռուսաստանին և վերջինիս գործողություններին նպաստողներին պատժելու իրենց հանձնառությանը։

Պետքարտուղարն ընդգծեց, որ հիմա տարածաշրջանում նոր սրացումների ժամանակը չէ։ Պետքարտուղարը խրախուսեց խաղաղության բանակցությունների շարունակումը Հայաստանի և Ադրբեջանի միջև, այդ թվում ապրիլի 6-ին նախատեսվող՝ Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Եվրախորհրդի նախագահ Միշելի հետ։ Նա վերահաստատեց, որ Միացյալ Նահանգները պատրաստ է տևական համապարփակ խաղաղության հասնելու հարցում օգնել երկրներին՝ երկկողմ ձևաչափում և աշխատելով նույնակերպ մտածող գործընկերների հետ, այդ թվում նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել