Սինանյանն ու Հունաստանի ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել են երկկողմ հարաբերությունների զարգացման պատրաստակամությունը
22:45 - 05 ապրիլի, 2022

Սինանյանն ու Հունաստանի ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել են երկկողմ հարաբերությունների զարգացման պատրաստակամությունը

Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հեռախոսազանգ է ունեցել Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեաս Կացանիոտիսի հետ։ Այս մասին տեղեկացնում է հանձնակատարի ֆեյսբուքյան էջը:

Զրույցի ընթացքում երկուստեք անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև առկա եղբայրական կապերին։ Կողմերը վերահաստատել են երկկողմ հարաբերությունների զարգացման պատրաստակամությունը՝ հիմնված ընդհանուր սկզբունքների և արժեքների վրա։

Գլխավոր հանձնակատարը ներկայացրել է հայկական սփյուռքի հետ աշխատանքի քաղաքականությունը, իսկ Կացանիոտիսը ընդգծել երկու սփյուռքերի համատեղ աշխատանքի կարևորությունը։

Զրույցի վերջում անդրադարձ է կատարվել Հայաստան-Հունաստան-Կիպրոս սփյուռքի հարցերով եռակողմ համագործակցությանը: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել ձեռնարկել և իրականացնել համատեղ նախաձեռնություններ, հատկապես մշակույթի և հանրային դիվանագիտության ոլորտներում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել